Մատչելիության հղումներ

Փոխատեղումներ դատախազության համակարգում


ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2013 թվականի մարտի 19-ին աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը։ Նրա փոխարեն մարտի 21-ի հրամանով վարչության պետ է նշանակվել Դավիթ Սարգսյանը՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից։

ՀՀ գլխավոր դատախազի` մարտի 21-ի հրամաններով կատարվել են նաեւ այլ փոխատեղումներ։ Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազ է նշանակվել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, իսկ Լոռու դատախազ է նշանակվել Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG