Մատչելիության հղումներ

Եգիպտոսի դատավորների կոլեգիան՝ ընդդեմ «Մահմեդական եղբայրներ»-ի


Եգիպտոսի դատավորների կոլեգիան հանդես է եկել «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունն արգելելու օգտին եւ համապատասխան միջնորդությամբ դիմել է երկրի գերագույն վարչական դատարան:

Ակնկալվում է, որ գերագույն դատարանը «Մահմեդական եղբայրներ» շարժման գործունեության օրինականության վերաբերյալ վճիռը կկայացնի մինչեւ մարտի վերջ:

Եգիպտոսի ընդդիմությունը մեղադրում է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին այդ շարժման առաջնորդներին հպատակի պես ծառայելու մեջ:

«Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունը Եգիպտոսում արգելված է եղել 1954 թվականից, սակայն 2011-ի հեղաշրջումից հետո երկրի զինվորական ղեկավարությունը հանեց արգելքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG