Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառը նոր ղեկավարություն ունի


Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում` աշխատակազմին ներկայացնելով բնապահանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանին արգելոցի կառավարման խորհրդի նախագահ եւ Հրաչյա Հովակիմյանին արգելոցի տնօրեն նշանակելու մասին իր մարտի 18-ի հրամանները:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, խորհրդակցությանը մասնակցել են նաեւ մրցույթում 70-տոկոսանոց շեմը հաղթահարած մյուս թեկնածուները՝ Վարանցով Բարսեղյանը եւ Գառնիկ Շաբոյանը:

Նախարարի խոսքով` հետագայում բոլոր կարող ուժերի ներուժը կօգտագործվի հօգուտ արգելոցի առաջխաղացման:

Արամ Հարությունյանը Խոսրովի անտառի ղեկավարությանը հանձնարարել է ամենամսյա ռեժիմով զեկուցել արգելոցում տիրող իրավիճակի մասին, զարգացման նոր ծրագրեր ներկայացնել քննարկման համար: Նախարարը, մասնավորապես, կարեւորել է գիտական ուսումնասիրությունները պատշաճ մակարդակի բերելու, պահպանության խնդիրները խստացված ռեժիմով իրականացնելու հարցերը, ինչպես նաեւ առաջարկել է նոր ծրագրեր մշակել արգելոցում էկոտուրիզմի զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG