Մատչելիության հղումներ

Զինված հարձակումներ Անկարայում


Անկարայում զինված հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի արդարադատության նախարարության շենքի, ինչպես նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի վրա:

Շենքերից մեկի վրա ռումբ, մյուսի վրա` երկու նռնակ է նետվել, տուժել է առնվազն մեկ մարդ, ձերբակալվել է երկու կասկածյալ:

Առայժմ որեւէ ուժ չի ստանձնել ահաբեկչությունների պատասխանատվությունը։

Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ այս հարձակումները հաջորդեցին ազատազրկման մեջ գտնվող Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլա Օջալանի խոստմանը` հանդես գալ պատմական հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG