Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հանդիպել է Վիգանդին


Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, 19-ը մարտի, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, 19-ը մարտի, 2013թ.
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տասներորդ գիշերն է լուսացրել Երեւանի Ազատության հրապարակում:

Երեկ երեկոյան հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածուն հրապարակի հարակից սրճարանում հանդիպել է Հայաստան - Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի փոխանցմամբ` քննարկվել են հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ երկրում ոչ թե երեւութական, այլ իրական ժողովրդավարության կայացմանն առնչվող խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG