Մատչելիության հղումներ

Ըստ APA-ի` երկու հայաստանցիներ հայտնվել են Ադրբեջանի տարածքում


Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի անհայտ կորածների եւ գերիների պետական հանձնաժողովին, Հայաստանի երկու քաղաքացիներ անցել են Ադրբեջանի տարածք:

Հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սիդիգովը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում են հայտնվել երկու տարեց քաղաքացիներ, ադրբեջանական կողմը նրանց ցանկանում է ետ վերադարձնել, եւ ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս նրանք կհանձնվեն Հայաստանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությունը մեջբերելով` APA-ն հայտնում է, որ մարտի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղից Դուրմուշ Քառյանը եւ մարտի 17-ին Իջեւանի Այգահովիտ գյուղից Անահիտ Առաքելյանը անցել են Ադրբեջանի տարածք եւ բերման են ենթարկվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

«Այժմ պարզվում են պատճառները, թե ինչու են Հայաստանի քաղաքացիները հատել սահմանը: Ներկայումս երկուսն էլ հանձնվել են Գերիների եւ անհայտ կորածների Ադրբեջանի պետական կոմիտեին», - հայտնում է ադրբեջանական գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG