Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ եւ երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման եւ ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում ձեզ եւ ձեր հարազատներին, ինչպես նաեւ նրա գրչակից ընկերներին եւ ընթերցողներին», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG