Մատչելիության հղումներ

Պայքարը «բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար»


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պայքարը «բավականին բարդ իրավիճակ է ստեղծել իշխանությունների համար»:

«Եվ որքան էլ փորձում են ինչ-որ ցինիկ արտահայտություններ անել հաց չուտելու վերաբերյալ, իրենք պետք է որոշակի պատասխան տան: Հույս ունեմ, որ գործող նախագահը իր շատ թիմակիցների չի լսի եւ կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մարտիրոսյանը:

Ազատության հրապարակում արդեն չորրորդ օրը հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին, մինչդեռ այդ գիշեր հնարավոր է եղել պաշտպանել անձրեւից` ծածկ տեղադրելով: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք հնարքի են դիմել. - «Ոչ թե հենակները դրեցինք գետնին, ինչը սկզբում արգելում էր ոստիկանությունը, այլ անձրեւանոցն ուղղակի գետնից պոկեցինք եւ պահեցինք մեր ձեռքերի վրա: Ինչը օրենքով արգելված չէ»:

Այսօր Հովհաննիսյանի աջակիցները սպասում են վրան տեղադրելու մասին իրենց դիմումի պատասխանին:

Վաղ առավոտյան Հովհաննիսյանին այցելել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ավելի ուշ` ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG