Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին կրճատում է նախարարների աշխատավարձերը


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Բիձինա Իվանիշվիլի, արխիվ
Վրաստանի կառավարության անդամների աշխատավարձերը նվազեցվելու են 12 տոկոսով։ Այդ մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը։

Իվանիշվիլիի որոշմամբ, մասնավորապես, կառավարության անդամների աշխատավարձերի վրա պետբյուջեից ծախսվելու են անցած տարիների համեմատ շատ ավելի քիչ միջոցներ, եւ այդ տեղեկատվությունը թափանցիկ է լինելու հասարակայնության համար։

«Կառավարությունը հրաժարվում է նախկին իշխանության կողմից հաստատված պրակտիկայից, երբ նախարարները ամեն ամիս, կամ ամիսը մի քանի անգամ, իրենք իրենց պարգեվավճարներ էին գրում։ Նախարարները ամսական, բոլոր հավելավճարների հետ միասին, առձեռն ստանալու են 6 հազար 300 լարի (մոտ 3 հազար 800 դոլար)», - փոխանցել են վարչապետի մամուլի ծառայությունից` հավելելով, որ պարգեւավճարներ տրվելու են տարեկան մեկ անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG