Մատչելիության հղումներ

Երիտասարդների նստացույցն Ազատության հրապարակում


strike
strike

Երեկ օրվա երկրորդ կեսից Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ անժամկետ նստացույց են սկսել:

Նստացույցի մասնակիցների մեջ կան ե'ւ «Ժառանգություն» կուսակցության անդամներ ե'ւանկուսակցականներ:

Նստացույցի մասնակիցներից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենց պահանջը նույնն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանինը` պահանջում են, որպեսզի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտարարի:

«Բոլոր բուհերից ուսանողներ, երբեմն ավագ սերնդի ներկայացուցիչներ են միանում մեզ: Օրինակ, երեկ երեկոյան մոտ 150-200 հոգի մարդ ա եղել: Մինչեւ ապրիլի 9-ը մենք պահանջում ենք, որ ինքնաբացարկ հայտարարի Սերժ Սարգսյանը», - ասաց Սանասարյանը:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող Սլավիկ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ինստիտուտում տեղյակ են, որ ինքը մասկանցում է այս նստացույցին եւ պարտաճանաչ լինում է հանրահավաքներին, ու վստահեցրեց, որ բուհում իր նկատմամբ դեռւես ճնշումներ չեն եղել: Նստացուցին միացել է մի նպատակով. - «Եթե արդարություն եղավ, իմ կարծիքով ամեն բան կփոխվի: Հիմա այս երկրում ապրելը, իմ կարծիքով, անիմաստ է: Բայց այս երկրից ոտքս չեմ հանի այնքան ժամանակ, մինչեւ արդարություն չլինի»:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ տարածված այն կարծիքներին, թե հանրահավաքներին, դասադուլին ու նստացույցին մասնակցող ուսանողները հիմնականում ցածր առաջադիմություն ունեն բուհում եւ, որ նրանց համար նմանօրինակ միջոցառումներին մասնակցելն ինքնանպատակ է. - «Չաղ ու բախտավոր, ապահով մեծացած երիտասարդները չեն, որ պետությունն առաջ են տանում: Այն չարաշահումները, որ իրականացնում են քարոզչության նպատակով, թե սա դասերի վրա ազդում է՝ որպես հին դասադուլավոր վստահեցնում եմ, որ դա որեւէ կերպ չի ազդում առաջադիմության վրա: Բուհերում խնդիրներ առաջացել են, դեկանների ահաբեկումներն են, բայց ես կարծում եմ, դրանք շատ հեշտ լուծվող հարցեր են»:

Նախկին ազատամարտիկ Գրիգոր Հակոբյանը իր զորակցությունն էր հայտնում նստացույցի մասնակիցներին «Ազատություն » ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այսօր պատերազմը տեղափոխվել է տնտեսական դաշտ: Մեզ տնտեսության մեջ պետք են գիտակ մարդիկ, ովքեր աշխատատեղեր կստեղծեն եւ ոչ մի բիզնեսմեն իրեն թալանված չի զգա: Թալանվելով էսօրվա վարչակարգից, նրանք հեռանում են Հայաստանից»:

please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG