Մատչելիության հղումներ

Չավեսի դին կպահպանվի ապակեպատ դամբարանում


Վենեսուելացիները վերջին հրաժեշտն են տալիս Ուգո Չավեսին, Կարակաս, 7-ը մարտի, 2013թ.
Վենեսուելացիները վերջին հրաժեշտն են տալիս Ուգո Չավեսին, Կարակաս, 7-ը մարտի, 2013թ.
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ օրերս մահացած նախագահ Ուգո Չավեսի դին կպահպանվի եւ կցուցադրվի ապակեպատ դամբարանում, ինչպես Լենինի դին է պահպանվում:

Մադուրոյի խոսքով` Չավեսի դին եւս 7 օր կմնա նախագահական նստավայրի մոտ գտնվող ռազմական ուսումնարանի շենքում:

Վենեսուելայի նախագահի պաշտոնը 14 տարի զբաղեցրած Չավեսը օրերս մահացավ քաղցկեղից, 58 տարեկան հասակում:

Ուգո Չավեսի պաշտոնական հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու համար այսօր Կարակաս կժամանեն մեծ թվով երկրների առաջնորդներ, այդ թվում` Իրանի նախագահ Մահմոդ Ահմադինեժադը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ի դեպ, Բելառուսում Չավեսի մահվան կապակցությամբ պաշտոնապես սուգ է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG