Մատչելիության հղումներ

Մեղադրանք Մագնիտսկու գործընկերոջը


Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Hermitage Capital Management ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլլի Բրաուդերը մեղադրվում է անօրինական կերպով ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման համար:

Ավելի վաղ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե ամերիկյան ծագում ունեցող բրիտանահպատակ Բրաուդերը «Գազպրոմ»-ի բաժնետոմսեր ձեռք բերելու համար ենթադրաբար օգտագործել է հարկային ապօրինի սխեմաներ:

Ի դեպ, Բրաուդերն ու նրա գործընկեր` Hermitage Capital Management ընկերության իրավաբան Սերգեյ Մագնիտսկին մեկ անգամ արդեն մեղադրվել են հարկերից խուսափելու համար: Մագնիտսկին այդ մեղադրանքով ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ հաջորդ տարի մահացել կալանավայրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG