Դելֆինարիումի դռներն արդեն փակ են, իսկ դելֆինարիումից ոչ ոք չցանկացավ մեկանբանել, թե ինչու է «Նեմո» դելֆինարիումը հեռանում Հայաստանից:
Դելֆինարումի տնօրեն Լիլիթ Սահակյանը որոշ լրատվամիջոցների հայտնել էր, որ լրացել է դելֆինարիումի շահագործման ժամկետը, սակայն հայտնի չէ, թե ում կողմից տրված եւ ինչ շահագործման ժամկետի մասին էր խոսքը եւ ինչու չեն դիմել, որպեսզի այն երկարաձգվի:
Բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը «Ազատություն» ռադիկայանի հետ զրույցում ասաց, որ վստահ է` դելֆիններին տարել են Հայաստանից, որովհետեւ վերջիններս վատառողջ էին ու այլեւս չէին կարող դիմանալ Երեւանում դրանց համար ստեղված պայմաններին:
Երեւանի «Նեմո» դելֆինարիումը գործում էր 2011-ից: Անցյալ տարի գարնանը դելֆինարիումը ժամանակավոր փակվեց մի քանի ամսով: Դելֆինարիումի ներկայացուցիչները հայտարարել էին, որ դելֆինները մեկում էին Ռուսաստանի Դաշնություն հյուրախաղերի: Մինչդեռ Սիլվա Ադամայանը համոզված է, որ արդեն 2012-ին դելֆինները վատառողջ էին, եւ նրանց վերադարձել են այնտեղ, որտեղից բերել են, փոխարենը Հայաստան են բերել այլ դելֆիններ, որոնք նույնպես այստեղ երկար ապրել չէին կարող:
«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» հասարակակական կազմակերպությունները 2011-ին դիմել էին դատարան` կասեցնելու դելֆինարիումի գործունեությունը Հայաստանում: Պարզվել էր, որ նրանք ոչ պատշաճ հայցվոր են, քանի որ հասարակական կազմակերպությունը, ըստ դատարանի, չէր կարող պաշտպանել դելֆինների իրավունքները: