Մատչելիության հղումներ

Բեռլուսկոնին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման


Սիլվիո Բեռլուսկոնի, արխիվ
Սիլվիո Բեռլուսկոնի, արխիվ
Իտալիայի դատարանը այսօր մեկ տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին վարչապետ, մեծահարուստ Սիլվիո Բեռլուսկոնիին` ոստիկանության կողմից գաղտնալսված զրույցների սղագրությունները իրեն պատկանող Il Giornale օրաթերթում հրապարակելու համար։

France Press լրատվական գործակալության փոխանցմամբ` գործը առնչվում է 2005 թվականին, երբ այդ սղագրությունների հրապարակումը մեկնաբանվում էր որպես ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներին հաջորդ տարի անցկացվելիք ընտրությունների նախաշեմին վարկաբեկելու փորձ։

Il Giornale-ի խմբագիրը` նախկին վարչապետի եղբայր Պաոլո Բեռլուսկոնին, դատապարտվել է երկու տարի երեք ամսվա ազատազրկման։

76-ամյա նախկին վարչապետը կարող է բողոքարկել դատավճիռը, ինչը, համաձայն Իտալիայի օրենսդրության, հնարավորություն կտա միառժամանակ առկախել այն։

Ակնկալվում է, որ Իտալիայի դատարանները այս ամիս եւս երկու դատավճիռ կկայացնեն Սիլվիո Բեռլուսկոնիի գործերով, որոնցից մեկը վերաբերում է 17-ամյա մարմնավաճառի հետ կապված հայտնի սկանդալին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG