Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Ռուսաստան կմեկնի մարտի 11-ին


Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 15-ը մայիսի, 2012թ.
Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 15-ը մայիսի, 2012թ.
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Այդ մասին այսօր հայտնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Հաղորդագրության համաձայն` Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հայաստանի նախագահի 2013 փետրվարի 18-ի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, կքննարկեն հայ - ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կանդրադառնան ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG