Մատչելիության հղումներ

Վենեսուելայի նախագահ Չավեսը մահացել է


Վենեսուելա - Նախագահ Չավեսի դիմանկարով պաստառ մայրաքաղաք Կարակասի փողոցներից մեկում, փետրվար, 2013թ.
Վենեսուելա - Նախագահ Չավեսի դիմանկարով պաստառ մայրաքաղաք Կարակասի փողոցներից մեկում, փետրվար, 2013թ.

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից ստացված հաղորդագրության համաձայն, քաղցկեղով հիվանդ 58-ամյա նախագահ Ուգո Չավեսը մահացել է։

Անցած ամիսների ընթացքում Չավեսը հիմնականում գտնվել է Կուբայի մայրաքաղաք Հավանայում, որտեղ քիմիաբուժության կուրս է ընդունել։

Վերջին օրերին լրատվամիջոցները հաղորդում էին, որ Չավեսի մոտ սուր թոքաբորբ էր սկսվել։ Չավեսը փետրվարի 18-ին Հավանայից վերադարձել էր Կարակաս եւ անմիջապես տեղափոխվել զինվորական հիվանդանոց։

Վենեսուելայի Սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում երեսուն օրում պետք է անցկացվեն նոր ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG