Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն նոր ղեկավար մարմին է ստեղծում


Այսօր կայացել է «Բարգավաճ Հայաստան»-ի քաղխորհրդի նիստ, որին մասնակցել են կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները եւ տարածքային կառույցների ղեկավարները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, որոշվել է ստեղծել «փոքր ղեկավար մարմին»` 10-15 անդամներով, որը, «կուսակցության նախագահի հետ խորհրդակցելուց հետո», որոշումներ կայացնելու իրավասություն կունենա:

Զոհրաբյանը նաեւ ասաց, որ Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը նիստում չի քննարկվել:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG