Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ


Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր ամերիկացի գործընկերոջ հետ Վաշինգտոնում, արխիվ, 12-ը ապրիլի, 2010թ․
Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը իր ամերիկացի գործընկերոջ հետ Վաշինգտոնում, արխիվ, 12-ը ապրիլի, 2010թ․
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ։

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Օբամայի ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը։

Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ամուր կապերի վրա եւ առավել ընդլայնել մեր գործընկերությունը: Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի եւ թե՛ ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը:

Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար եւ Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները եւ առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի եւ ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար:

Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ եւ գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG