Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հանդիպել է Թալիավինիին


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինի, արխիվ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինի, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպել է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ըստ պաշտոնական արդյունքների երկրորդ տեղը գրաված թեկնածուի շտաբի հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են «հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած եւ իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG