Մատչելիության հղումներ

Մոթաքին մտադիր է առաջադրվել Իրանի նախագահի ընտրություններում


Մանուչեհր Մոթաքի, արխիվ
Մանուչեհր Մոթաքի, արխիվ
Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը երկրի նախագահի առաջիկա ընտրություններում:

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը նախատեսված է հունիսի 14-ին:

Մոթաքին երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարել է 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2010 թվականի դեկտեմբեր:

Սպասվում է նաեւ, որ ընտրություններում կառաջադրվեն նաեւ Իսլամական հեղափոխության գվարդիայի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային եւ Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

Երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրվել վերընտրվելու համար, քանի որ սա նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG