Մատչելիության հղումներ

Սիրիացի ընդդիմադիրները կմասնակցեն Հռոմի համաժողովին


Սիրիացի ապստամբը Հալեպի փողոցներից մեկում, փետրվար, 2013թ.
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները կմասնակցեն Հռոմում նախատեսված «Սիրիայի բարեկամներ» միջազգային համաժողովին:

Անցած շաբաթ սիրիացի ընդդիմադիրները հայտարարել էին, որ միջնորդների հետ չեն նստի մի սեղանի շուրջ, եթե միջազգային հանրությունը առավել կոնկրետ քայլեր չձեռնարկի երկրում բռնությունը կանխելու համար:

Խնդրին պաշտոնապես արձագանքեց Միացյալ Նահանգները` խոստանալով կոնկրետ քայլեր ձեռնարկել Սիրիայում հումանիտար վիճակը կարգավորելու ուղղությամբ։

Սիրիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG