Մատչելիության հղումներ

Խոջալուին նվիրված ակցիան Պրահայում ավարտվեց «Բաքու» ռեստորանում


Կիրակի օրը Պրահայում մի խումբ ադրբեջանցի ուսանողներ կազմակերպել էին ակցիա՝ նվիրված Խոջալուի դեպքերի 21-ամյա տարելիցին: Ձրի սուրճ եւ քաղցրավենիք հյուրասիրելու պատրվակով նրանք անցորդներին մոտեցնում էին վրաններին եւ պատմում Խոջալուի դեպքերի մասին՝ իրենց մեկնաբանությամբ:

Ինչպես ուսանողներից պարզեց «Ազատություն» ռադիոկայանը, ակցիան ֆինանսավորել էին Ադրբեջանա - չեխական միությունը եւ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը:

Վրանների շուրջ հավաքվել էին նաեւ երիտասարդներ տեղի հայ համայնքից, ովքեր իրականությունը փաստող թռուցիկներ էին բաժանում անցորդներին: Որոշ ադրբեջանցիներ փորձում էին թռուցիկները խլել հայ ակտիվիստներից, սակայն դա նրանց չհաջողվեց:

Հայ ակտիվիստներից մեկը պատառոտեց ադրբեջանական քարոզչական պաստառը, ինչից հետո ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց մոտակա բաժանմունք, որտեղից րոպեներ անց դուրս եկավ:

Ակցիայի ավարտին Չեխիայում Ադրբեջանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ադրբեջանցի ուսանողներին եւ նրանց հրավիրեց «Բաքու» ռեստորան:


Սեդա Ստեփանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG