Մատչելիության հղումներ

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 25-28-ը պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:

Այցի օրակարգում նախատեսված է հանդիպում Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալմայերի հետ:

Վաղը Բեռլինում Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության միջեւ կստորագրվի համագործակցության հռչակագիր:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների եւ արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG