Մատչելիության հղումներ

Արմավիրի ավագանին քննարկում է քաղաքապետի հրաժարականը


Արմավիր քաղաքի ավագանին այսօր ժամը 11-ին նիստ է հրավիրել` քննարկելու անցած ուրբաթ օրը քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ներկայացրած հրաժարականը։

Ավագանու նիստին մասնակցում է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա օգնական Նվեր Պետրոսյանը, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին անցած տարիների նրա աշխատանքի համար։

Խլղաթյանը ավագանուն խնդրել է բավարարել իր հրաժարականի դիմումը։

Արմավիրի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ այս պահի դրությամբ ավագանու անդամները ստորագրում են տվյալ հարցով որոշումը։ Ավագանու հավանությանը արժանանալուց հետո քաղաքապետի հրաժարականը ներկայացվելու է մարզպետարանին, որն էլ, իր հերթին, այն փոխանցելու է կառավարությանը։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներով` Արմավիր քաղաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 2 հազար 800 ձայնով առավելության է հասել գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG