Մատչելիության հղումներ

Ճապոնիայի նոր վարչապետը սերտացնելու է կապերը ԱՄՆ-ի հետ


Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Շինձո Աբեն հայտարարել է, որ ձգտելու է Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի կողմից անվտանգության մարտահրավերների առջեւ կանգնած իր երկիրը դարձնել Միացյալ Նահանգների սերտ դաշնակիցը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, ուրբաթ օրը ասել է, որ երկու երկրները հակված են «լուրջ գործողությունների»` ի պատասխան Հյուսիսային Կորեայում այս ամիս ավելի վաղ իրականացված միջուկային փորձարկումներին:

Աբեն նաեւ հստակ կերպով հայտարարել է, որ թեեւ իր երկիրը չի ուզում սրել հարաբերությունները պաշտոնական Պեկինի հետ, բայց չի հանդուրժի ոտնձգություններն իր սուվերենության նկատմամբ` նկատի ունենալով Չինաստանի հավակնությունները Արեւելաչինական ծովում գտնվող փոքրիկ կղզիախմբի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG