Մատչելիության հղումներ

Ուկրաինայում կոգեկոչեն Սումգայիթի ջարդերի զոհերին


Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում, ինչպես Analitika կայքին փոխանցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, փետրվարի 24-ին սումգայիթյան ջարդերի զոհերի հոգեհանգստյան կարգ կմատուցվի:

Սումգայիթի գազանաբարո ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի բոլոր խոշոր հայկական համայնքներում անցկացվում են հիշատակի բազմաթիվ միջոցառումներ:

1988 թվականի փերտրավի 26-29-ին Սումգայիթ քաղաքում իրականացված հայ բնակչության սպանդին հետեւեցին հայկական ջարդերը Ադրբեջանի մյուս քաղաքներում` Կիրովաբադում, Ղազախում, Բաքվում, այլ բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG