Մատչելիության հղումներ

Ինչպես երեխան դպրոցից հայտնվեց վիրահատարանում


Էջմիածնի թիվ 4 դպրոցի աշակերտ Մարիամ Ասլանյանը ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել եւ կոտրել է ձեռքը: Երեխայի մորաքույրը մեղադրում է ուսուցչին:

12-ամյա Մարիամին տեղափոխել են Երեւան ու բարդ վիրահատության են ենթարկել: Մորաքույրը՝ ով չցանկացավ ներկայանալ, պնդում է, թե երեխան ֆիզկուլտուրայի ուսուցչին տեղեկացրել է, որ վատ է զգում իրեն եւ չի կարող թռչել մարմնամարզական այծիկի վրայով, իսկ ուսուցիչն անտեսել է երեխայի խնդրանքը:

Միջադեպից հետո ֆիզկուլտուրայի ուսուցիչը երեխային ուղարկել է բուժքրոջ մոտ: Դասղեկ Անի Մկրտչյանը, բուժքրոջից տեղեկանալով, որ երեխայի ձեռքն անգամ այտուցված չէ, հեռախոսով իրավիճակը ներկայացրել է երեխայի մորաքրոջն ու երեխային տաքսիով ճանապարհել տուն:

Մարզպետարանի կրթության վարչության պետի խոսքով, բուժքույրը որպես մասնագետ պետք է հասկանար, որ երեխայի թեւը կոտրվել է եւ երեխային միանգամից տաներ հիվանդանոց՝ ռենտգենի, եւ, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն իր գործում թերացել է ու մարմնամարզական այծիկի մոտ չի եղել, թեպետ ուսուցիչը հակառակն էր պնդում, իսկ դասղեկի թերացումն ըստ Սայադյանի ՝ այն է եղել, որ երեխային այդ վիճակում միայնակ ուղարկել է տուն:

«Զանգեցին ասացին, որ երեխան ընկել է այծիկից, ու ասացին, որ լուրջ բան չկա: Երեխային միայնակ տաքսիով ճանապարհել են տուն՝ ծանր պայուսակը ձեռքին: Մարիամիկը հասավ տուն եւ ուշաթափվեց», - ասաց մորաքույրն ու ընդգծեց, որ ինքը ոչինչ չի պահանջում դպրոցից եւ տնօրենից, պարզապես վիրավորված է ուսուցիչների անփույթ վերաբերմունքից:

Նա ասաց, որ ինքը տնօրենի դեմ ոչինչ չունի, պարզապես ուզում է, որ նա չպաշտպանի այդ երկու ուսուցիչներին: Տնօրեն Արուսյակ Մուրադյանն էլ ասաց, որ ինքն իրեն վատ է զգացել, երբ մամուլում շահարկվել է այն հարցը, որ ինքը Էջմիածնի քաղաքապետի մորաքույրն է եւ փոխքաղաքապետի կինը: Ասաց, որ այդ հանգամանքներն իր աշխատանքի հետ կապ չունեն:

«Ես հոգի ու կյանք եմ դրել այս դպրոցում, ես պատասխանատու եմ իմ բոլոր աշակերտների համար: Դեպք է եղել է, չեմ արդարացնում: Ես առանձին-առանձին շատ խիստ եմ խոսել այդ ուսուցիչների հետ, ես դա չէի անի ծնողի կամ լրագրողի ներկայությամբ», - ասաց տնօրենը:


please wait

No media source currently available

0:00 0:06:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG