Մատչելիության հղումներ

Ղարաբաղում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը


Լեռնային Ղարաբաղում է Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Պատվիրակության հետ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը, Հայաստանի եւ Ղարաբաղի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր, փոխանցում է Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG