Մատչելիության հղումներ

Երկնաքարի հասցրած վնասի չափը` 1 տրիլիոն ռուբլի


Ռուսաստանում` Ուրալի շրջանում շարունակում են վերացնել ուրբաթ առավոտյան մեծ բարձրության վրա տեղի ունեցած երկնաքարի պայթյունի հասցրած վնասները։

Պայթման ալիքի հետեւանքով տուժել է մոտ 1200 մարդ։ Պայթյունի հետեւանքով ավերվել են շենքերի տանիքները եւ պատուհանները։ Տուժածների մեծ մասը վնասվածքներ է ստացել ապակիների բեկորներից։

Ըստ փորձագետների, պայթյունի ուժգնությունը հավասար էր Հիրոշիման 1945 թվականին ոչնչացրած 20 ռումբի հզորության։

Մաքրման եւ վերականգնման աշխատանքներին մասնակցում է մոտ 24 հազար մարդ, այդ թվում կամավորներ։ Ենթադրվում է, որ միայն Չելյաբինսկի շրջանում նյութական վնասը կազմել է 1 տրիլիոն ռուբլի (մոտ 33 միլիարդ դոլար)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG