«Հաճելի է տեսնել, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դրական մոտեցում ունի 70 տարի առաջ իրենց օջախներից վտարված Ախալցխայի թուրքերի` Վրաստան վերադարձի հեռանկարի նկատմամբ»: Հինգշաբթի օրը Անկարայում նման հայտարարությամբ հանդես եկավ թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Էրդողանը` իր վրաց պաշտոնակցի հետ մի քանի ժամ շարունակված բանակցությունների ավարտին:
Ախալցխայի կամ մեսխեթցի թուրքերը մինչեւ 1944 թվականին Միջին Ասիա արտաքսվելը բնակվում էին Ջավախքին հարակից մի շարք շրջաններում: Վրաստանի իշխանությունները դեռ 90-ականների վերջին` Եվրոպայի խորհուրդ մուտք գործելու ընթացքում պարտավորվել էին նպաստել մեսխեթցի թուրքերի հայրենադարձության գործընթացին, սակայն մինչ օրս որեւէ լուրջ քայլ այդ ուղղությամբ չեն ձեռնարկել:
Երեկվա բանակցությունների ընթացքում թուրքական եւ վրացական կառավարությունների ղեկավարները անդրադարձան նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող վրացական հուշարձանների հարցին: Բիձինա Իվանիշվիլիի խոսքով` Արդահանից ոչ հեռու գտնվող երկու հուշարձանների վերանորոգման աշխատանքերին կհետեւեն նաեւ վրաց փորձագետները: Կողմերը քննարկել են նաեւ Աջարիայի տարածքում մզկիթի կառուցման վիճահարույց խնդիրը:
«Մենք մանրամասն կերպով քննարկել ենք մշակութային ժառանգության հարցը, նաեւ մզկիթի կառուցման խնդիրը, որը, կարծում եմ, ի վերջո դրական լուծում գտավ», - նշել է Իվանիշվիլին։ «Իշխանիի եւ Օշկիի տաճարների վերականգնման աշխատանքներին կարող են մասնակցել նաեւ վրաց ճարտարապետները», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Ռեջեփ Էրդողանի խոսքով` տաճարների խնդրում եւս պաշտոնական Թբիլիսին եւ Անկարան կարողացան գալ ընդհանուր հայտարարի:
Ինչ վերաբերում է երկկողմ տնտեսական կապերին, ապա այստեղ կողմերն արդեն իսկ լուրջ հաջողություններ են արձանագրել:
«Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է: Մենք հակված ենք խորացնել այդ կապերը», - նշել է Էրդողանը:
Իվանիշվիլիի խոսքով էլ` վրացական կառավարությունը պատրաստ է թուրք գործարարների համար երկրում հարմարավետ ներդրումային միջավայր ձեւավորել:
Վրաստանի կառավարության ղեկավարին Անկարա կատարած այցի ընթացքում ուղեկցում էին տնտեսական բլոկի նախարարները, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
Ուշագրավ է, որ Ալասանիայի օրակարգը եւս բավական հագեցած էր: Նա հանդիպել է թուրքական զինված ուժերի հրամանատարության հետ` քննարկելով թե՛ ՆԱՏՕ-ի անդամակցության եւ թե՛ տարածաշրջանային խնդիրներ:
Անկարա ժամանելուց առաջ Ալասանիան նշել էր, որ մարտին պատրաստվում է մեկնել Հայաստան եւ Ադրբեջան:
«Որեւէ պետություն միայնակ չի կարող ապահովել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք պետք է օգտագործենք ցանկացած ձեւաչափ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ գործում Վրաստանը առաջատար դերակատարություն է ունենալու», - նշել էր Վրաստանի պաշտպանության նախարարը թուրք գեներալների հետ հանդիպումից առաջ։