Մատչելիության հղումներ

Մամեդյարովը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը

Էլմար Մամեդյարով, արխիվ
Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր մեկնաբանել է գրող Աքրամ Այլիսլիի վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարությանը, որում պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում ապահովել գրողի եւ նրա ընտանիքի անվտանգությունը։

«Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի գրքի քննարկումներ են ընթանում եւ հնչեցվում են տարբեր մտքեր, ինչը խոսում է այն մասին, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Մամեդյարովը։

«Ես չեմ կարծում, թե դա կդառնա հարված Ադրբեջանի հեղինակությանը։ Ադրբեջանին հաջողվել է հասնել երկրում խոսքի ազատության», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
XS
SM
MD
LG