Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպվող «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխությանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Անուշ Մկրտչյանը, Նարինե Ղալեչյանը եւ Լիլիթ Հարությունյանը արժանացել են մրցանակների:
Ռադիոնյութ անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել Անուշ Մկրտչյանը` «Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում» ռադիոնյութի համար։
Նարինե Ղալեչյանը երրորդ տեղում է` «Ազատազրկման մեջ ապրող կանայք» ռադիոնյութով:
Նույն մրցույթում World Vision միջազգային կազմակերպության հատուկ մրցանակի է արժանացել Լիլիթ Հարությունյանը` «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, իրազեկում, խտրականության վերացում» թեմային առնչվող լավագույն տեսանյութի համար` «ՄԻԱՎ վարակակիրների 80 տոկոսը միգրանտներն ու նրանց հարազատներն են»։