Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջում է վերացնել մսի ներմուծման սահմանափակումը


Ռուսաստան - Ներմուծված մսամթերք Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում, փետրվար, 2013թ.
Ռուսաստան - Ներմուծված մսամթերք Սանկտ Պետերբուրգի խանութներից մեկում, փետրվար, 2013թ.
Միացյալ Նահանգները դիմել է Ռուսաստանին` խնդրելով անհապաղ վերացնել մի շարք երկրներում արգելված ռակտոպամին կոչվող խթանիչի պարունակությամբ ամերիկյան մսամթերքի ներմուծման սահմանափակումը:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով` պաշտոնական Մոսկվան պետք է հետեւի Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորություններին:

Ռուսական կողմը ամերիկյան մսամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակում է մտցրել երկուշաբթի օրվանից:

Ռակտոպամին խթանիչը ԱՄՆ-ում օգտագործվում է հիմնականում տավարի, խոզի եւ հնդկահավի մսի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG