Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վրաստան։

Նույն օրը կայացել են Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երեւանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման վերաբերյալ:

«Հայ - վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երեւանում կայացած հանդիպմանը եւ երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում։

Նախարարներն անդրադարձել են հայ - վրացական օրակարգային հարցերին եւ դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձեւաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարեւորել են վերջին տարիներին ձեւավորված` երկու երկրների արտգործնախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG