Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակը զորավարժություն է սկսել «ճակատային գծում»


Ադրբեջանի բանակը «լայնամասշտաբ զորավարժություն է սկսել ճակատային գծում», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր «ռազմական աղբյուրները», փոխանցում է, որ զորավարժությունները անցկացվում են «ճակատի» Թերթերի հատվածում։ Նույն վայրը նշում է նաեւ 1news.az ինտերնետային պարբերականը` հղում կատարելով տվյալ շրջանում իր թղթակցին։

Ըստ 1news.az-ի` զորավարժություններում ներգրավված են զորամասերի անձնակազմը եւ զրահատեխնիկան։

Զորավարժություններին, որոնք, ըստ APA-ի, շարունակվելու են մինչեւ այս շաբաթվա վերջը, հետեւում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG