Մատչելիության հղումներ

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը խաղաղվելու կոչ է անում


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նորլանդը կոչ է արել նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաների դեմ հարձակում իրականացրած ցուցարարներին հանդարտվել եւ խաղաղություն հաստատել Թբիլիսիում։

Երեկ Վրաստանի ազգային գրադարանի առջեւ ցուցարարները հարձակվել էին Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության անդամների վրա։ Սաակաշվիլին պատրաստվում էր գրադարան գալ խորհրդարանին ուղղված իր ամենամյա ուղերը հնչեցնելու համար, քանի որ վերջին խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած «Վրացական երազանք» կուսակցությունը թույլ չէր տալիս Սաակաշվիլիին ամենամյա ուղերձը հղել խորհրդարանում՝ պահանջելով, որ մինչ այդ նախ բարեփոխվի Սահմանադրությունն ու կրճատվեն նախագահի լիազորությունները։

Իր կուսակցության անդամների դեմ հարձակումից հետո Սաակաշվիլին հարկադրված է եղել հրաժարվել նաեւ գրադարանում իր ուղերձը հղելու մտքից եւ ուղերձը հղել է նախագահական նստավայրից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG