Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Միշան շատախոս է»


Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, 9-ը հոկտեմբերի, 2013թ.
Միխեիլ Սաակաշվիլիի եւ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, 9-ը հոկտեմբերի, 2013թ.
«Միշան չի գնում խորհրդարան, փոխարենը` նա գնում է գրադարան։ Սակայն նա այնտեղ գնում է ոչ կարդալու համար։ Միշան ընթերցող չէ, նա գրող էլ չէ։ Միշան շատախոս է», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` մեկնաբանելով այն փաստը, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր ամենամյա ուղերձը հրապարակելու է գրադարանում։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Սաակաշվիլին գրադարանն է ընտրել որպես իր ուղերձի հրապարակման վայր, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը երեկ մերժել է ուղերձի հրապարակումը օրենսդիր մարմնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG