Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Բեռլինի կինոփառատոնը


Բեռլինի կինոփառատոնի խորհրդանիշ արջը Գերմանիայի մայրաքաղաքի Պոտսդամեր հրապարակում ազդարարում է 63-րդ կինոփառատոնի առաջիկա մեկնարկը, 6-ը փետրվարի, 2013թ.
Բեռլինի կինոփառատոնի խորհրդանիշ արջը Գերմանիայի մայրաքաղաքի Պոտսդամեր հրապարակում ազդարարում է 63-րդ կինոփառատոնի առաջիկա մեկնարկը, 6-ը փետրվարի, 2013թ.
Բեռլինում այսօր մեկնարկում է 63-րդ միջազգային կինոփառատոնը՝ Վոնգ Կար Վայի «Մեծ վարպետը» ժապավենի ցուցադրությամբ, որ պատմություն է հայտնի կինոաստղ Բրյուս Լիի քունգ ֆուի ուսուցչի մասին:

Բեռլինյան կինոփառատոնը ավանդաբար համարվում է հարթակ հիմնականում սոցիալական եւ քաղաքական սուր խնդիրներ բարձրացնող ֆիլմերի համար:

Այս տարի հիմնական մրցութային ծրագրում 19 ֆիլմ է ընդգրկված, շեշտադրումը արեւելաեվրոպական կինոյի վրա է:

«Ոսկե արջ» արձանիկին հավակնում է նաեւ ռուսական ֆիլմ՝ Բորիս Խլեբնիկովի «Երկար երջանիկ կյանք»-ը, ինչպես նաեւ իրանցի ռեժիսոր, տնային կալանքի տակ գտնվող Ջաֆար Փանահիի «Իջեցված վարագույր» ժապավենը:

Մինչեւ փառատոնի ավարտը՝ փետրվարի 17-ը կցուցադրվի մոտ 400 ֆիլմ:

Բեռլինի կինոփառատոնն անցկացվում է 1951 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG