Մատչելիության հղումներ

Միջազգային հետախուզում վրաց նախկին նախարարի նկատմամբ


Դավիթ Կեզերաշվիլի, արխիվ
Դավիթ Կեզերաշվիլի, արխիվ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Արչիլ Կիբիլաշվիլին:

Կեզերաշվիլին մեղադրվում է ֆինանսական չարաշահումների, կոռուպցիայի եւ պետությանը 49 միլիոն լարիի (մոտ 30 միլիոն դոլար) վնաս հասցնելու մեջ:

Նա Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2006 թվականի նոյեմբերից մինչեւ 2008-ի դեկտեմբեր:

Նախկին նախարարի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունները հակասական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG