Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը պատրաստ է տիեզերագնաց դառնալ


Իրան - Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նայում է տիեզերքից վերադարձած կապիկին, Թեհրան, 4-ը փետրվարի, 2013թ.
Իրան - Նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նայում է տիեզերքից վերադարձած կապիկին, Թեհրան, 4-ը փետրվարի, 2013թ.
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ասել է, թե ցանկանում է լինել իր երկրի առաջին տիեզերագնացը:

«Ես պատրաստ եմ զոհաբերել ինձ ու լինել տիեզերք թռչող առաջին իրանցին», - երեկ հայտարարել է Ահմադինեժադը:

Անցած շաբաթ Իրանը տիեզերք էր արձակել հրթիռ, որում եղել է կապիկ, կենդանին բարեհաջող վերադարձել է երկիր:

Ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնը Twitter սոցիալական ցանցի իր էջում, հիշեցնելով կապիկի թռիչքը տիեզերք, գրել է. - «Ահմադինեժադը ուզում է լինել առաջին իրանցին տիեզերքում, մի՞թե անցած շաբաթ նա չի եղել այնտեղ»։

Ամերիկացի կոնգրեսական, արմատներով արաբ Ջասթին Ամաշը «ռասիստական կատակ» է որակել ՄըքՔեյնի արտահայտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG