Մատչելիության հղումներ

Սահմանափակվել է հարկային մարմնի կողմից գույքի վրա արգելանք դնելու մեխանիզմը


Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանափակվել է հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները։

Հարկային մարմնի կողմից անձանց գույքի վրա արգելանք դնելու կիրառման մեխանիզմները հստակեցնելու առաջարկով Սահմանադրական դատարան էր դիմել Մարդու իրավունքների պաշտպանը։

Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն Սահմանադրական դատարանի օրերս կայացրած որոշման, գույքի նկատմամբ արգելանքի կիրառումը պետք է իրականացվի միայն հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ հնարավորությունների սպառման պարագայում եւ խիստ վերահսկելի ձեւով: Այսինքն, հարկային մարմնի կողմից գույքի նկատմամբ արգելանքը կարող է կիրառվել միայն այլ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր եւ այլ հնարավորությունների սպառման դեպքում եւ իրականացվելու է միայն դատական խիստ վերահսկողության պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG