Մատչելիության հղումներ

Ասադը մեղադրում է Իսրայելին Սիրիան ապակայունացնելու փորձերի մեջ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդես է գալիս հեռուստատեսությամբ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հանդես է գալիս հեռուստատեսությամբ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, թե օրերս Իսրայելի կողմից Սիրիայում իրականացված ռմբակոծության նպատակն է ապակայունացնել իրավիճակը Սիրիայում։

Թեեւ Իսրայելը ռմբակոծել էր Սիրիայի տարածքը չորեքշաբթի օրը, Ասադը միայն հիմա է արձագանքել։

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելի հարվածն ուղղված է եղել Դամասկոսի մոտակայքում տեղակայված սիրիական ռազմահետազոտական բազայի դեմ։

Իսրայելը հրապարակավ չի մեկնաբանել իր մասնակցության մասին լուրերը, սակայն այդ երկրի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կիրակի օրը չի հերքել, որ օդային հարվածը Իսրայելն է հասցրել։

Ասադը նաեւ հայտարարել է, որ Սիրիան ի վիճակի է պատասխան տալ «ցանկացած ագրեսիայի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG