Մատչելիության հղումներ

Պակիստանում հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել


Այսօր վաղ առավոտյան Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գրոհայինները հարձակվել են զորանոցի վրա։ Հարձակման հետեւանքով Պակիստանի անվտանգության ուժերի 15 զինծառայող է սպանվել եւ 11 քաղաքացիական անձ։ 7 ժամ տեւած փոխհրաձգության արդյունքում սպանվել են նաեւ 5 գրոհայիններ։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբների խմբավորումը, որի մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե սա պատասխան էր թալիբների երկու հրամանատարների մահվան դիմաց, որոնք ավելի վաղ սպանվել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերի կողմից հրթիռակոծության հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG