Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտում է Հայրիկյանի դեմ բռնությունը


Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդ
Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդ
Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը եւ կոչ է անում ընտրությունների անցկացման հարցը կարգավորել սահմանադրորեն՝ պաշտպանելով բոլոր թեկնածուների իրավունքները: Այդ մասին ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Միացյալ Նահանգները դատապարտում է այս բռնությունը: Մեր տեղեկություններով, անհայտ անձի կողմից ստացած կրակոցից հետո Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Նուլանդը եւ հավելել, որ Հայաստանի ոստիկանությունը խոստացել է լիարժեք հետաքննություն իրականացնել:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների անցկացման ժամկետներին՝ ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչն ասել է. - «Տեղեկություններ կան, որ փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները կարող են որոշ չափով հետաձգվել՝ Սահմանադրության դրույթներին համապատասխան, եթե Հայրիկյանը ի վիճակի չլինի քարոզարշավ իրականացնել»:

«Մենք կոչ ենք անում հայերին այս հարցը կարգավորել սահմանադրական եղանակով, այնպես,որ երաշխավորվի այս ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը եւ պաշտպանվեն բոլոր թեկնածուների իրավունքները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG