Մատչելիության հղումներ

Հունվարին Ադրբեջանում վեց զինծառայող է մահացել


Ադրբեջանական բանակի զինվորներ, արխիվ
Ադրբեջանական բանակի զինվորներ, արխիվ
Այս տարվա հունվարին Ադրբեջանի ուժային կառույցներում ոչ մարտական հանգամանքներում վեց զինծառայող է մահացել, եւս երեքը` վիրավորվել։ Այդ են վկայում ադրբեջանական «Դոկտրինա» լրագրողական հետազոտությունների կենտրոնի տվյալները, որոնք հրապարակել են «Թուրան» լրատվական գործակալությունը եւ contact.az ինտերնետային պարբերականը։

Ըստ նույն աղբյուրի` երկու զինծառայող խեղդվել է ջրում, մեկը մահացել է ավտովթարի հետեւանքով, երեքը` հիվանդությունից։

Մահացածներից չորսը Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողներ էին, մեկը` ներքին զորքերի, մեկը` արտակարգ իրավիճակների նախարարության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG