Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հետաձգել է այսօրվա նախընտրական հանդիպումը


Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպման ժամանակ, Կոտայքի մարզ, 31-ը հունվարի, 2013թ.
Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպման ժամանակ, Կոտայքի մարզ, 31-ը հունվարի, 2013թ.
Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ թեկնածուի այսօրվա նախընտրական հանդիպումը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է:

Հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին եւս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:

Գործող նախագահի շտաբը հանդիպման հետաձգման եւ հոլովակների չցուցադրման պատճառները չի մանրամասնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG