Մատչելիության հղումներ

Ինքնահրկիզում Ղրղըզստանի խորհրդարանի շենքի մոտ


Որդու համար արդարադատություն պահանջող Ջիպարկան Օմուրովան Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշկեկում` խորհրդարանի շենքի մոտ ինքնահրկիզվել է։ Անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են մարել կրակը եւ փրկել կնոջը, ով երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինքնահրկիզման դրամատիկ կադրերը տեղադրվել են ինտերնետում։

Բժիշկների հավաստիացմամբ, կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնահրկիզվելուց առաջ կինը լրագրողներին ասել է, որ իր որդին Նարին քաղաքում դատապարտվել է մարդասպանության մեղադրանքով, ապա մեղադրանքը չեղյալ է հայտարարվել: Սակայն ավելի ուշ շրջանային դատարանը նրան դատապարտել է 13 տարվա ազատագրման։

Ջիպարկան Օմուրովան պնդում է, որ մայրաքաղաքում հրապարակավ ինքնահրկիզվելու որոշում է ընդունել` արդարություն չգտնելով իր բնակության շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG