Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Այսօր ժամը 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն - Մադինա, Շիրակի մարզի Աշոցք - Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ, Շիրակի մարզի Բավրա - Գյումրի, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար, մյուս բոլոր տիպի ավտոմեքենաների համար երթեւեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG