Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ընդդիմությունը մերժում է երկխոսության առաջարկը


Եգիպտոս - Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները մայրաքաղաք Կահիրեում, 28-ը հունվարի, 2013թ.
Եգիպտոս - Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումները մայրաքաղաք Կահիրեում, 28-ը հունվարի, 2013թ.
Բախումները ապստամբների եւ անվտանգության ուժերի միջեւ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նախօրեին շարունակվել են։ Հաղորդվում է առնվազն մեկ զոհի մասին, երկու ոստիկանական ավտոմեքենա է այրվել։

Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան մերժել է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի երկխոսելու առաջարկը։ «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայից Մուհամեդ էլ-Բարադեյը նախագահի կոչը անբովանդակ է որակել։ Ընդդիմությունը հայտարարել է, որ կնստի երկխոսության սեղանի շուրջ միայն այն դեպքում, երբ Մուրսին իր վրա վերցնի վերջին օրերի արյունահեղությունների պատասխանատվությունը։

Կիրակի օրը Եգիպտոսի նախագահը մեկամսյա արտակարգ դրություն հայտարարեց Սուեզի ջրանցքի Պորտ Սաիդ, Սուեզ եւ Իսմայիլի քաղաքներում եւ դրանց հարող շրջաններում` հանգստյան օրերին բռնկված հուզումների պատճառով, որոնց զոհ գնաց ավելի քան հինգ տասնյակ մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG