Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմությունը Արեւմուտքից փող եւ զենք է խնդրում


Փարիզում իր աշխատանքն է սկսել Սիրիայի հեղափոխական ուժերի աջակցության միջազգային խորհրդաժողովը:

Սիրիական ընդդիմությունը ֆինանսական օգնություն եւ զենք է խնդրել Արեւմուտքից:

Սիրիական ազգային խորհրդի ղեկավար Ժորժ Սաբրան հայտարարել է, թե իրենց 500 միլիոն դոլար է անհրաժեշտ, որպեսզի գործող կառավարություն ձեւավորեն, ինչպես նաեւ շատ զենք:

Միեւնույն ժամանակ Սաբրան համոզմունք է հայտնել, որ զենքը չի հայտնվի իսլամ ծայրահեղականների մոտ, ինչի մասին մտահոգություն է հայտնում Արեւմուտքը:

Այս խորհրդաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի արտգործնախարարի նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովին մասնակցում են մոտ 50 երկրների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG